Բաժիններ՝

Կիմ Չեն Ընի եղբայրը կարող էր համագործակցել ԱՄՆ-ի հետախուզության հետ. Asahi

ԿԺԴՀ-ի առաջնորդի եղբայրը՝ Կիմ Չեն Նամը, կարող էր ԱՄՆ-ի հետախուզությունից փող ստանալ տեղեկատվության դիմաց, մահվան օրը նա մոտն ունեցել է կանխիկ 120 հազար դոլար, որը նրան կարող էր հանձնած լինել կապավորը: Այդ մասին գրել է ճապոնական Asahi թերթը՝ վկայակոչելով Մալայզիայի իշխանությունների ներկայացուցչիների:

Կիմ Չեն Նամը՝ Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբայրը, մահացել է փետրվարի 13-ին Քուալա Լումպուրի օդանավակայանում: Ոստիկանությունը նրա մաշկին հայտնաբերել Է VX նյարդա-կաթվածահարական նյութի հետքեր, որն արգելված է քիմիական զենքի միջազգային կոնվենցիայով: Ճապոնական հրատարակության տվյալներով՝ Կիմ Չեն Նամը փետրվարի 9-ին հանդիպել է ԱՄՆ-ից մի տղամարդու հետ, որն, ինչպես կարծում է Մալայզիայի ոստիկանությունը, կապված է ամերիկյան հետախուզության հետ:

Նաեւ հայտնի է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի հանգուցյալ եղբայրն այդ նույն տղամարդու հետ բազմիցս հանդիպել է Մալայզիա կատարած իր նախորդ ուղեւորությունների ընթըացքում: Մահափորձի պահին Կիմ Չեն Նամի անձնական իրերը զննելիս գտնվել են ամերիկյան արժույթով սեւ փաթեթներ: Ընդամենը գտել են չորս փաթեթ՝յուրաքանչյուրում 300-ական հարյուրդոլարանոց թղթադրամներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս