«Գիտեմ՝ ինչ արտաքին եւ ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը: Ի համեմատ մյուս հետխորհրդային երկրների՝ կարելի է ասել, որ այստեղ իրավիճակը դրական է: Կարծում եմ, որ այս վերջին ընտրությունները ջրբաժան են լինելու, և արդեն հաջորդ ընտրություններին, որոնք հեռու են, եւ որոնց ժամանակ ես միգուցե այստեղ չլինեմ, ավելի գոհացնող արդյունքներ կգրանցվեն»,-նշեց նա:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։
«Ռուսաստանը, որպես ձևաչափի մասնակից, առավելագույնս անում է ամեն բան, որպեսզի փոխզիջում գտնվի: Իհարկե, ցանկալի է, որ այն հնարավորինս շուտ գտնվի՝ սակայն ոչ ի վնաս երկու երկրի ժողովուրդների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց ապագայի»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
«Մենք տեսել ենք բազմաթիվ հաճելի կամ լավ հագնված մարդկանց, լսել լավ խոսքեր։ Բայց ընտրատարածքներում մենք տեսնում էինք՝ ինչպես էին հավաքում ձայները»։
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ սկսել է Անկարայից դեպի Ստամբուլ «արդարության երթը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 15-րդ անգամ «Ուղիղ գծով» պատասխանում է ռուսաստանցիների հարցերին։
Լիտվայի խորհրդարանի 14 պատգամավորներ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել վերջին մի քանի օրերի ընթացքում բանտարկված՝ լրագրող Աֆղան Մուխթարլըին և ադրբեջանական ոստիկանության կողմից կալանավայրում բռնությունների ենթարկվող Նիջաթ Ամիրասլանովին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Կատարն ԱՄՆ-ի հետ ստորագրել է մերձավորարեւելյան երկրին 12 միլիարդ դոլարի F-15 կործանիչների մատակարարման պարտավորագիր:
Եվրամիությունը հունիսի 15-ից իր երկրների քաղաքացիների համար վերացրել է շարժական ռոումինգը Միության ամբողջ տարածքում:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը աշխատանքային այցով հունիսի 19-ին կմեկնի Հունաստան:
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի տիկնոջ՝ Հայրունիսա Գյուլի նախկին խորհրդական Այշե Յըլմազը գյուլենականների հետ առնչություն ունենալու կասկածանքով կալանավորվել է:
Ադրբեջանում Բաքվի դատարանը 7 տարի ազատազրկման է դատապարտել լրագրող Ֆիքրեթ Ֆարմազօղլուին:
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է երկրում բողոքի ակցիաներ անցկացնելու մասին՝ կապված նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարով ազատազրկելու թուրքական դատարանի որոշման հետ:
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը հետաքննում է Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի հնարավոր կապերը, սկսել է նախագահի կողմից արդարադատության հավանական խոչընդոտման ստուգումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ի երեկոյան այցելել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների փոխղեկավար Սթիվեն Սքալիսին, որն օրհասական վիճակում գտնվում է Վաշինգտոնի MedStar բժշկական կենտրոնում:
Բրյուսելի միջազգային օդանավակայանում էլեկտրամատակարարումը, որի անջատումը հունիսի 15-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 5-ին արգելափակել էր ավիահանգրվանի աշխատանքը, վերականգնված է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Ռուսաստանը համակրում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որովհետեւ նա հայտարարել է հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մայիսի 16-ին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք կառաջադրեն Էրդողանի անվտանգության տասնյակ աշխատակիցների:
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին ավագանու նիստում կհաստատի հաստիքացուցակը, կպահպանվեն բոլոր հաստիքները, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը վերանշանակումներ կամ նոր նշանակումներ կանի:
Միացյալ Նահանգների վարչակազմն ԱՄՆ-ի Կոնգրեսին խնդրում է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարգավորման հնարավորությունը չարգելափակել նոր միակողմանի պատժամիջոցներով: Դրան է հանգել այն մեկնաբանությունների էությունը, որոնցով հունիսի 14-ին հանդես է եկել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Ռիո դե Ժանեյրո քաղաքի քաղաքացիական դատարանը կնոջը, որի անունը չի հրապարակվում, պարտավորեցրել է փոխահատուցում վճարել իր սիրեցյալի օրինական կնոջը:
Հարավաֆրիկյան Հանրապետության ափերի մոտ դրոնը տեսագրել է դելֆինների վտառը:
Չինաստանի ժողովրդական բանկը թողարկել է մեծ պանդաների պատկերով 5, 80 եւ 500 յուան անվանական արժեքով երեք մետաղադրամ:
«Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետև անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել»։
Ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ Time-ը, որն այդ թվում այնպիսի հանդեսների սեփականատերն է, ինչպիսիք են Time-, People-ը, Life-ը, Sports Illustrated-ը, հայտարարել է զանգվածային կրճատումների մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից դժգոհության վարկանիշը նորացրել է առավելագույն ցուցանիշը՝ բարձրանալով եւս մեկ տոկոսային կետով եւ հասնելով 60 տոկոսի:
«Մասնակից ամերիկյան ընկերություններից առնվազն երկուսը հետաքրքրված են հիդրոէներգետիկայով, սակայն ծրագրերը պետք է մշակվեն, ու պետք է հասկանալի լինի, թե նման ներդրումներն ինչ մեխանիզմով են իրականացվելու, և արդյոք կոմերցիոն տեսանկյունից կենսունա՞կ են, թե՞ ոչ»: