
Ֆրանսիայում ձախողում են որակել մասնակցությունը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կրիստոֆ Կաստաները երկրում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի քվեարկությանը չմասնակցածների բարձր տոկոսը որակել է «ձախողում, որը կրկնվում է»:
Ֆրանսիայի ՆԳ նախարարության տվյալների համաձայն, առաջին փուլում քվեարկությունից ձեռնպահ մնացածների ցուցանիշը կազմել է 51,29 տոկոս։
«Դա այս ընտրութունների ձախողում է, սա ձախողում է, որը, ավաղ, կրկնվում է… Ես կարծում եմ, որ իրապես հարկավոր է անսալ, հարկավոր է վերադարձնել վստահությունը (ընտրությունների նկատմամբ)»,-հայտարարել է Կաստաները՝ ելույթ ունենալով France 2 հեռուստաալիքի եթերում:
«Դա մեր կառավարության, նախագահի, վարչապետի պատասխանատվությունն է՝ վերադարձնել վստահությունն ընտրությունների նկատմամբ»,-հավելել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը:
Հունիսի 11-ին ֆրանսիական մետրոպոլիայում անցկացվել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ամբողջ երկրում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումից թեկնածուների օգտին քվեարկել է ընտրողների 28,21 տոկոսը: Նրան հաջորդում են աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունը՝ 15,77 տոկոս, Մարին լե Պենի «Ազգային ճակատ» աջ կուսակցությունը՝ 13,20 տոկոս, Ժան-Լյուկ Մելանշոնի ձախ «Ըմբոստ Ֆրանսիա»-ն՝ 11,02 տոկոս եւ նախկին կառավարող ձախ կենտրոնամետ «Սոցիալիստական կուսակցությունը»՝ 7,44 տոկոս ձայներով: