Բաժիններ՝

Մոսկվայում շուրջ 270 հազար մարդ է մասնակցում տոնական ժողովրդական զբոսահանդեսներին

Մոսկվայում Ռուսաստանի օրվան նվիրված տոնական միջոցառումներն ու ժողովրդական զբոսահանդեսներն արդեն շուրջ 270 հազար մարդ են հավաքել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունում:

«Մոսկվայի կենտրոնում Ռուսաստանի օրվա տոնակատարության օրը տեղի են ունենում զանգվածային միջոցառումներ եւ ժողովրդական զբոսահանդեսներ, դրանց մասնակցում է շուրջ 270 հազար մարդ»,-հայտնել են ՆԳ նախարարության Մոսկվայի քաղաքային վարչությունում:

Ներքին գործերի մարմինների աշխատակիցները Ռոսգվարդիայի եւ ժողովրդական դրուժինաների ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են ապահովել հասարակական կարգի պահպանումը եւ քաղաքացիների անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս