Ժամանակակից թուրք գրողի վիպակը թարգմանվել է հայերեն

Հունիսի 1-ից 7-ը Դիլիջանի Դարավանդ հանգստյան գոտում տեղի ունեցավ «Հա՛հ» խորագիրը կրող մեկշաբաթյա թարգմանչական սեմինարը։ Գրական թարգմանիչների մասնագիտական դասընթացներից, գործնական պարապմունքներից և ստեղծագործական քննարկումներից բաղկացած սեմինարի ընթացքում թարգմանիչները համատեղ աշխատելու հնարավորություն ունեցան սեմինարը վարող երեք հրավիրյալ փորձառու մասնագետների, ինչպես նաև գրքի հեղինակի հետ:

Ժամանակակից թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հա՛հ» վիպակը 2014թ. արժանացել է  Եվրամիության Գրական մրցանակի: Գիրքը տպագրվել է անգլերեն, լեհերեն, հունգարերեն, գերմաներեն, խորվաթերեն և թարգմանվում է ևս 9 լեզվով։ Անգլերեն տարբերակը տաս գրական թարգմանչի և հեղինակի համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվել է թուրքական գրականության թարգմանիչների «Ջունդա» միջազգային սեմինարի շրջանակներում։ Որոշ իմաստով Հայաստանում նախատեսված սեմինարը Ջունդայի մոդելի տեղական կիրառումն էր։

Սեմինարը կազմակերպվել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հայկական Կոմիտեի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գոևրծընթացին» նախագծի շրջանակներում: Սեմինարը վարեցին գրական թարգմանիչ, թարգմանության տեսաբան Արոն Աջին (Թուրքիա – ԱՄՆ), գրական թարգմանիչ  Ալեքս  Դոն (ԱՄՆ-Թուրքիա)  և գրական թարգմանիչ, խմբագիր, կինոգետ Զավեն Բոյաջյանը:

Սեմինարի շրջանակներում  7 թուրքագետ -թարգմանիչների կողմից հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերին:

Ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս