Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել

Թուրքական Բաթմանի օդանավակայանում ձերբակալված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ասլանը հունիսի 13-ին ձերբակալվելու մասին գրառում էր կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

Նախկինում պատգամավորը ձերբակալվել էր նաև մայիսի 15-ին, սակայն մեկ օր անց կրկին ազատ էր արձակվել:

Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 11 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս