
Թուրքիայում ընթացիկ տարում 182 երեխա ենթարկվել են սեռական ոտնձգության

Թուրքիայում 2017 թվականի առաջին հինգ ամսում 182 երեխա ենթարկվել են սեռական ոտնձգության: Ինչպես հաղորդում է Diken գործակալությունը, այս մասին հայտնել է թուրքական «Eğitim EgitimSen» արհմիությունն իր հրապարակած նոր զեկույցում:
Արհմիությունը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության բարձր մակարդակը պայմանավորել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, ինչպես նաև ազգային կրթության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությամբ:
Զեկույցում տեղեկություն կա նաև Թուրքիայում աշխատող երեխաների թվի վերաբերյալ: Համաձայն զեկույցի՝ 2016 թվականին աշխատող երեխաների թիվը երկրում հասել է 709 հազարի: Բարձրացել է նաև այդ երեխաների շրջանում մահացության մակարդակը. 2017 թվականի առաջին ամիսներին ամեն ամիս առնվազն երկու երեխա դարձել են աշխատանքային հանցագործության զոհ: