Էդուարդ Շարմազանովը գիշերը քնել է
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գիշերը քնել է և չի հետևել, թե այս գիշերվա ընթացքում քանիս անդամով է ավելացել ՀՀԿ-ականների թիվը: Այսօր ՀՀԿ հերթական՝ 16-րդ համագումարի մեկնակին լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե այս գիշեր քանի՞ մարդ է համալրել կուսակցության շարքերը: Ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասաց, որ գիշերը քնելու համար է, ու ինքը չի հետևել դրան:
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ էին տարածվել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցության դիմում ներկայացնելուց հետո, կուսակցությանն անդամագրվելու դիմում է ներկայացրել ևս 7000 մարդ: