Թուրքիան վրդովված է Եվրոպական խորհրդանանի ընդունած որոշումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուրբաթ օրը նախազգուշացրել է Եվրոպական Միությանը, որ «եթե այն շարունակի սպառնալ իր երկրին», ինքը հարյուր հազարավոր փախստականների առջեւ կբացի դռները` թույլ տալով ողողել Եվրոպական Միության երկրները: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ելույթ ունենալով կանանց իրավունքների մասին Ստամբուլում անցկացված վեհաժողովի ժամանակ` Էրդողանը փորձել է հակազդել Եվրոպական խորհրդականի կողմից նախորդ օրն ընդունված ոչ պարտադիր իրագործելի որոշումը, որը պահանջում է դաշինքի երկրներին սառեցնել Միությանն անդամակցելու Թուրքիայի հետ անցկացվող բանակցությունները` հաշվի առնելով Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձից հետո այս երկրի կառավարության կողմից իրականացվող բռնամիջոցները:

«Երբ 50 հազար փախստականներ հասան Քափիքուլե քաղաքը, դուք ողբ սկսեցիք: Ի՞նչ կանեիք դուք, եթե Թուրքիան բացեր սահմանային այդ անցակետը: Նայեք ուրեմն, եթե հարցն այսպես շարունակվի, այդ անցակետերը կբացվեն: Դուք այդ մասին պիտի լավ իմանաք: Ոչ ես, ոչ էլ իմ ժողովուրդը չենք վախենում դատարկ սպառնալիքներից»:

Եվրոպական խորհրդանի անդամները ձայների 479-ը 37-ի հարաբերակցությամբ էին ընդունել ոչ պարտադիր իրագործելի որոշում` հորդորելով Եվրոպական հանձնաժողովին եւ Միության անդամ պետությունների կառավարություններին հաստատել բանակցությունները խորհրդանշական կերպ սառեցնելու որոշումը:

Նշենք, որ Թուրքիայի հետ այս բանակցությունները շարունակվում են արդեն 11 տարի, սակայն երկար ժամանակ է, որ դրանք մտել են փակուղի:

Տեսանյութեր

Լրահոս