«Նեղանալը տղամարդու համար չի». Գագիկ Բեգլարյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին

Տրանսպորտի և կապի նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Բեգլարյանը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում ՀՀԿ համագումարի ժամանակ: Այսօր համագումարից առաջ լրագրողի հարցին, թե ի՞նչ է լինելու իր հետ, Գ. Բեգլարյանը պատասխանեց. «Հիմա բոլորս միասին կտեսնենք»:

Նա հերքեց, որ նեղացած է իր կուսակիցներից և հորդորեց զերծ մնալ «ընտրությունների ժամանակ ձայն բերած ընկերներից ազատվել» արտահայտությունից: Ըստ նրա` եթե մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, դա չի նշաանկում, որ նրանցից ազատվում են.

«Փոխարինվում են մարդիկ, և նրանց աշխատանքներին մենք բոլորս ոգևորված կհետևենք, թող հաջողության հասնեն յուրաքանչյուրը մեր չափի»:

Հարցին, թե իսկապես Սերժ Սարգսյանից նեղացած չի՞, Գ. Բեգլարյանը պատասխանեց. «Նեղանալը տղամարդու համար չի: Ես մի քանի անգամ Ձեզ ասել եմ` երբեք, եթե ինչ-որ տղամարդ ձեզանից կնեղանա, նրան չընդունեք»:

Կարդացեք նաև

Գ. Բեգլարյանն անկեղծացավ, որ առայժմ շատ լավ հանգստանում է թոռնիկի հետ իր տանը:

Տեսանյութեր

Լրահոս