ՉԺԿ-ն պատրաստ է հետագայում էլ խորացնել հարաբերությունները ՀՀԿ-ի հետ

Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ-ն մեծ դերակատարում ունի: Այս մասին ասված է Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարին ուղղված Չինաստանի ժողովրդական կուսակցության ուղերձում, որը ներկայացրեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն:

«Չինաստանի ժողովրդական կուսակցությունը ՀՀ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, կուսակցության անդամներին հղում է իր շնորհավորանքները և մաղթում հաջողություններ: Հայաստանի քաղաքական դաշտում ՀՀԿ-ն կարևոր ուժերից է: Իր առաջնորդով, ՀՀԿ-ն, որպես իշխող ուժ, կարևոր դեր է կատարել և մեծ հաջողություններ է գրանցել երկրի զարգացման գործում: Այս տարիներին Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ու ՀՀԿ-ն սերտ հարաբերություններ են ունեցել ` խորացնելով համագործակցությունն ու փոխվստահությունը: Չինաստանի կոմունիստական կուսակցությունը հետագա յում էլ պատրաստ է խորացնել հարաբերությունները ՀՀԿ-ի հետ ` ներդրում ունենալով երկու երկրների զարգացման գործում: Մաղթում ենք, որ ձեր կուսակցությունը հասնի նոր հաջողությունների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է Չինաստանի ժողովրդական կուսակցության ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս