«Գալիք ընտրություններում ՀՀԿ-ի` վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը». Սերժ Սարգսյան

Գալիք ընտրություններում Հանրապետականի` վստահության քվե ստանալու պարագայում կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «Նա կշարունակի իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Բոլորիս անունից ողջունում եմ հանրապետականի շարքերը համալրելու՝ վարչապետ Կարապետյանի եւ կառավարության մյուս անդամների որոշումը: Վստահ եմ, որ Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարիչի տաղանդը լիովին կբացահատնվեն այս պաշտոնում եւ նոր ոգեւորություն կբերեն մեր թիմի անդամներին»,- ասաց նա:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ կառավարության և իրենց բոլորի ուշադրության թիվ մեկ առարկան տնտեսությունն է, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալտնտեսական զարգացում ապահովելու գերկարևորությունը:

«Հայաստանի տնտեսության իմունիտետը շատ է փոխվել այս տարիների ընթացքում, մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող բացասական ալիքները և չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց, հասնեն ընտանիքներ: Հենց այդ անընդհատ ավելացող ամրության պաշարներն է նաև, որ մեզ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել: Մասնավորապես 2007-2015 թվակներին Հայաստանն ապահովել է 29,3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ ԱՄՀ-ի գնահատականներով` 32 տոկոս աճ: Մինչդեռ նույն ԱՄՀ-ի տվյալներ ով Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8,9 տոկոս աճ, իսկ ԱՊՀ-ում 22,4 տոկոս աճ»,- հայտարարեց Ս. Սարգսյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս