ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր խորհրդարանում խոսելով կառավարության ծրագրի մասին՝ ասաց, որ գուցե ինքը ճիշտ չէ, բայց համարում է, որ սա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագիրն է. «Ինքն է այս ծրագիրը պատրաստել, ինքն է պատասխանում հարցերին, ինքն է ելույթ ունենում։ Վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ բնակչության 99%-ից ավելին ինձ նման սխալվում է՝ մտածելով, որ սա վարչապետի ծրագիրն է»։
Ապրիլյան պատերազմի ծանր վիրավորում ստացած ադրբեջանցի զինվորի եղբայրն իր բողոքն ու զայրույթն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որոնք ոչ միայն իր վիրավոր եղբորը, այլև մյուս զինվորներին անտարբերության են մատնել և խնամազուրկ թողել:
Ադրբեջանի արդարադատության նախարարության մարդու իրավունքների և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆաիգ Գուրբանովը վստահեցրել է, թե այդ երկրում կալանավորված բլոգեր Ալեքսնադր Լապշինի առողջական վիճակը ուշադրության կենտրոնում է պահվում:
«Ես լուրջ մտավախություն ունեմ, որ առջևում կա ստորագրման անհրաժեշտ փաստաթղթի խնդիր և ՀՀ իշխանությունները նախորդի նման խիստ վախեցած են իրենց ռազմավարական գործընկերոջ վերաբերմունքից: Հավանաբար, այնտեղ ասվել է ` փորձեք ստորագրել, մենք, կտեսնեք, թե ինչ կանենք: Իմ կարծիքով` նման երևույթ կա: Շատ կուզենայի, որ սխալված լինեի: Շատ կուզենայի, որ Հայաստանի իշխանություններն ապրիլյան դեպքերից հետո հետևություններ արած լինեին»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հունիսի 22-24-ը կայցելի Սերբիայի Հանրապետություն:
«Դուք որ նոր էիք եկել, այդպիսին չէիք, փոխվել եք։ Հիմա իրողություններն եք արձանագրում, ես ինձ մոտ նշել եմ, ասում եք՝ սահմանը փակ է, 7 միլիոն հայ դրսում է ապրում, ծանր վիճակ է, մենք պատասխանատվություն ունենք միմյանց նկատմամբ, մշակույթը հզոր զենք է, և պետք է պոպուլիզմից հրաժարվել։ Ասեմ, որ երկրում ամենաշատը պոպուլիզմի համար ձեզ են քննադատում, պարոն վարչապետ։ Պետական պարտքին չանդրադարձաք, կառավարության առաջին ծրագիրն է, որտեղ համաչափ տարածքային զարգացման մասին խոսք չկա։ Դուք, այսօրվա դրությամբ՝ այնպես չեք արել, որ որևէ գյուղ չդատարկվի, բայց Երևանում «Երևան գյուղ» եք ուզում կառուցել։ Դա ի՞նչ է փոխելու Հայաստանում»։
«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումներով նշանակվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարները։
Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհի հետեւանքով տուժածների թիվը 157-ից հասել է 204-ի:
«Ըստ էության, ՀՀԿ ներկայացուցիչների խոսքի ենթատեքստում շատ հստակ արձանագրվում է հետևյալը՝ Մավրն արել է իր գործը, Մավրը պետք է հեռանա։ Այս իմաստով՝ կարծում եմ, իսկապես շատ կարևոր է, որ Կարեն Կարապետյանը պատասխանի կարևոր հարցերի»։
Հունիսի 21-ին՝ ժամը 15:31-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հոդված և դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում են իբր «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.):
Մեծ Բրիտանիան կվերանայի ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին՝ գահաճառով հանդես գալով խորհրդարանում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում անդրադառնալ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություններին, քանի որ դա իր իրավասության սահմաններում չէ:
Գերմանիայի դաշնային խորհրդարանում՝ Բունդեսթագում հունիսի 21-ին քվեարկության կդրվի գերմանացի զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելու հարցը:
Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղերձ է հղել երկկողմ հարաբերությունների եւ Պարսից ծոցի ճգնաժամի կապակցությամբ
Մելքումյանին մի հարց էր հետաքրքրում, և նա խնդրեց վարչապետին՝ իր եզրափակիչ ելույթում ասել՝ ո՞րն է այս ծրագրի իրականացման քաղաքական երաշխիքը. «Ես հիմք եմ ընդունում նաև նախորդ ծրագրերի ձախողված լինելը։ Մեր կառավարություններն իրենց գործունեությամբ մեզ համոզել են, որ ընդդիմության հետ չեն կարողանում աշխատել, որ մի օրենսդրական նախաձեռնություն անցկացնելը բավականին լուրջ ջանքեր է պահանջում»։
Նա չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս «անհավես» էր. «Իմ տպավորությամբ` անհավես չէր, ուղղակի ծրագիրն էր ներկայացնում»:
ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը Բալթիկ ծովի երկնքում փորձել է մոտենալ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, բայց նրան տարածքից քշել է ռուսական Սու-27 կործանիչը: Այդ
«Այդպիսի ձևակերպումը գործող նախարարի կողմից սեփական աշխատանքների ուրվագծման մարտավարություն է: Այդպիսի ձևակերպումը` «քայլեր կատարվել են, բայց բավարար չեն», հավասարապես կարելի է կիրառել ինչպես իմ նկատմամբ` որպես նախկին նախարարի, այնպես էլ երբևէ արդարադատության նախարար աշխատած որևէ նախարարի նկատմամաբ, և կարծում եմ, դա կիրառելի կլինի նաև գործող նախարարի նկատմամբ որոշ ժամանակ անց»:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին հիվանդանոց են տեղափոխել լույս հունիսի 21-ի գիշերը:
Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել երկրի 41 նահանգի ղեկավարի փոխելու վերաբերյալ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Վրաստանից առևանգված և Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի գործի բողոքարկման շուրջ քննարկումները՝ ակտիվ հաղորդակցման մեջ մտնելով Ադրբեջանի իշխանությունների հետ:
Բրյուսելի Կենտրոնական կայարանում հունիսի 20-ին պայթյուն իրականացրած ահաբեկիչը 36-ամյա մարոկոյացի է, որը մշտապես բնակվում էր Բրյուսելի Մոլենբեկ կոմունայում, նա գործել է մենակ:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հունիսի 20-ի երեկոյան ժամանել է Ստամբուլ: Աթաթուրքի օդանավակայանում Բեքչյանին դիմավորել են Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու մի խումբ այլ անձինք:
ԵԽԽՎ օրակարագում ներկայումս առաջնահերթություն է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը, որին նա ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով` նույնիսկ վիճարկելով Էթիկայի հանձնաժողովի որոշումը: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Մենք ունենք մի հանրապետություն, որը 17%-անոց թոքերով է շնչում. մեր սահմանների 83%-ը փակ է։ Մենք շրջափակման մեջ ենք, ունենք անվտանգության խնդիրներ, և դրան էլ գումարվում է ահաբեկչության մարտահրավերը»։
Նա նկատեց, որ մեր երկրում ներդրումներ չանելուն խանգարում է ոչ թե այն, որ ներդրողին չեն տալիս քաղաքացիություն, այլ այն, որ նրանից ուզում են ատկատ, ուզում են «փայ մտնել»: Կոռուպցիան այդ ոլորտում ամենասարսափելին է.
«Ձևակերպենք՝ ինչպես ենք մենք մեր դաշնակից, գործընկեր և բարեկամ երկրների հետ կառուցում մեր հարաբերությունները, ինչպես ենք կառուցում մեր հարաբերությունները ոչ բարեկամների հետ և ինչպես ենք մեր դիվանագիտությունն ավելի ճկուն ուղղում դեպի այն երկրները, որոնք չեն կողմնորոշվել, և որոնց շնորհիվ մենք կարող ենք մեր բարեկամ երկրների քանակը մեծացնել։ Ասիայի վերաբերյալ ծրագրում գրել ենք, որովհետև այնտեղի նկատմամբ հետաքրքրություններ ունենք, ասիական բանկերի հետ զարգացում ունենք»։
Չնայած, որ փաստաթղթերում նշված է եղել, որ լոլիկը ադրբեջանական է, այնուամենայնիվ, ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ բեռնատարի մեջ գտնվող լոլիկը թուրքական է:
Գ. Կոստանյանի խոսքով` Պ.Սվիտալսկին դիտողություն չի արել, կարծիք է հայտնել, իսկ կարծիքների փոխանակումը նորմալ է: Նա նշեց, որ ԵՄ-ի հետ բազմաթիվ քննարկումեներ են եղել և կան, այդ թվում` նման փոխօգնության և տարբեր ծրագրեր իրականացնելու առումով, այդ քննարկումները լինում են բոլոր միջազգային կառույցների հետ, հետևաբար` կենտրոնանալ կոնկրետ այս իրավիճակի վրա պետք չէ: