Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսում՝ խոսելով ադրբեջանական արտադրանքը Հայաստանի շուկայում հայտնվելու փաստին, հայտարարեց, թե խնդիրը միայն Հայաստանում չէ, ադրբեջանական շուկայում վերջերս հայտնվել է հայաստանյան արտադրության բանջարեղեն՝ կարտոֆիլ և ծիրան: Նրա խոսքով՝ ադրբեջանական արտադրանքը Հայաստան ներկրելը արգելելու համար պետք է կիրառել պաշտոնական սանկցիաներ, մշակել մեխանիզմներ:
Պորտուգալիայի կենտրոնական մասում խոշոր անտառային հրդեհի վերջին օջախը տեղափակված է:
Ադրբեջանի սահմանային ոստիկանության կողմից վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս նախօրեին ձերբակալված լրագրող Քյամրան Մահմուդովն ազատ է արձակվել Ղազախի շրջանի ոստիկանության բաժանմունքից:
Թուրքիայում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական խախտումների պարագայում Եվրամիությանն այդ երկրի անդամակցությունը դառնում է անհնարին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի շիրիմին ծաղկեպսակներ դնելու արարողությանը՝ ի հիշատակ Հայրենիքի պաշտպանների, որոնք զոհվել են գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մարտերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Գագաթնաժողովին ներկա են լինելու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին: Օրակարգում են լինելու ԵԽ նիստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները:
«Կարծում ենք, որ Հայաստանի որոշ պաշտոնյաների մոտեցումները պարոն Սվիտալսկու հայտարարության վերաբերյալ ուռճացված են։ Այն ընդհանրապես կապ չունի Հայաստանի ներքին գործերի հետ։ Պետք է նշել, որ հենց Հայաստանի կառավարությունն էր միջազգային օգնություն խնդրել ընտրական գործընթացում, որը կարող է որակվել՝ որպես միջամտություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դեսպանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է սկսել հայկական ու ադրբեջանական կողմերի հետ՝ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Հովհաննեսի Կարապետյանի հարցով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Աֆղանստանի հարավում առնվազն 24 մարդ է զոհվել բանկի բաժանմունքի մոտ ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով, տուժել է գրեթե 60 մարդ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում են Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հունիսի 21-ին խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք: «Մենք խաղալիքներ մեր բանակում չունենք»:
Ադրբեջանցի լրագրող Քյամրան Մահմուդովը վրաց-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալվել է սահմանային ծառայություն իրականացնող ադրբեջանցի իրավապահների կողմից:
Մոսկվայի հայկական հանձնաժողովը հեռագրով հարց է ուղղել քաղաքների միության հոգաբարձու Խատիսովին․ ցանկանում է տեղեկանալ Արզրումից, Մուշից և Խնուսից փախուստի դիմած հայերի թվաքանակի ու ընդհանուր վիճակի մասին, որպեսզի օգնություն ցուցաբերի: «Հորիզոն»-ը հեռագիր է ստացել. Արզրումում հայերը մեծ թվով սեփականություն են թողել և անհրաժեշտ է տղամարդկանց ուղարկել, որպեսզի տիրություն անեն:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը, որը հաստատակամ է սեպտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում, ակնկալում է, որ Թուրքիան ու մյուս երկրները կհասկանան, որ իրենց ցանկություններն օրինական են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջազգային քաղաքականության անկանխատեսելիությունն անհարմարավետության աղբյուր է համաշխարհային հանրակցության համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության օրակարգում է:
«Փորձեմ այսօր հավեսով խոսել, չնայած՝ իմ կարծիքով՝ երեկ էլ եմ հավեսով խոսել, բայց մեկ-մեկ լինում է, որ հավեսով խոսելու առիթներ առանձնապես չկան»,- այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթն այպես սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Ադրբեջանում ձերբակալված լրագրող Աֆղան Մուխթարլըի փաստաբան Էլչին Սադիգովը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ իր պաշտպանյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
«Ես ուզում եմ նորողություն խնդրել իմ ժողովրդից, որ՝ լինելով ԱԺ նախագահ, ունեմ մարդիկ, որոնք ժողովրդի ծրագիրը, բարեկեցությունն ու անվտանգությունը թողնելով մի կողմ՝ երազում են, թե ովքեր ինչ պաշտոն կգրավեն»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը։
Չորս մարդ է մահացել անոմալ շոգ եղանակի պատճառով, որը հունիսի 19-ից հաստատվել է ԱՄՆ-ի հարավարեւմտյան տարածաշրջանում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության ծրագիրը բխում է ՀՀԿ-ՀՅԴ ծրագրային դրույթներից, կոալիցիոն հուշագրից և ՀՀ նախագահի մայիսի 18-ի ԱԺ ելույթի թիրախավորված դրույթներից.
ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդականն ու փեսան՝ Ջարեդ Քուշները, եւ Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը հունիսի 21-ին կայացած հանդիպմանը քննարկել են Մերձավոր Արեւելքում հաշտության բանակցությունների վերսկսման հեռանկարները:
Այսօր ԱԺ-ում ընդունվեց ՀՀ կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը։ Պատգամավորների 64 կողմ, 31 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանության արժանացրեց Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը։
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է այդ երկրի իշխանություններին գյուլենականների գործունեության առնչությամբ:
Փաշինյանը նկատեց՝ իշխող ուժն անընդհատ խոսում է անվտանգության մասին. «Ի՞նչ անվտանգության մասին եք խոսում, ամեն շաբաթ զոհերի՞, հեկտար-հեկտար տարածքները կորցնելո՞ւ։ Հանկարծ չփորձեք նախկին պաշտոնյաների վրա գցել։ Էդ որ տանում էիք՝ խրամատներում «կոնսերվի կոկոշները» շարում էիք, ո՞վ էր այդ ժամանակ «կոնսերվի կոկոշների» գերագույն գլխավոր հրամանատարը, ե՞ս էի։ Էդ, որ հիմա ասում եք՝ առաջնագիծը կահավորվել է, ինչո՞վ է կահավորվել. մարդկանց նվիրատվություններով։ Այդ նվիրատվությունների 70-90%-ը արվել է ՀՀ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը պահելով»։
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը և Սեզար Պրեդան, ովքեր 2017 թ. հունիսի 12-14-ը այցելել էին Ադրբեջան, հանդես են եկել այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիներին խոստացել է հարկերի ամենախոշոր իջեցումն ԱՄՆ-ի պատմության մեջ։
Վիեննայում գործող մուսուլմանական մանկապարտեզները պետք է փակել, որովհետեւ դրանք չեն նպաստում հասարակությանը երեխաների ինտեգրացմանը:
Գերմանիայի դաշնային դատախազությունը դատական գործ է հարուցել Թուրքիայի մի քաղաքացու դեմ, ով մեղադրվում է 2015 թվականից այս կողմ Գերմանիայում քրդական կառույցներին լրտեսելու մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Վարդանյանն ընդգծեց՝ շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու. «Մարդը պետք է տեսնի իր հանդեպ պաշտոնյաների, պետական մարմինների վերաբերմունքի էական տարբերություն։ Հանրային ծառայողների նոր վարքականոն է պետք պարտադրել՝ նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ։ Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի»։