Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ իբր հայ «դիվերսանտի» մասնակցությամբ. razm.info
Հունիսի 21-ին՝ ժամը 15:31-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հոդված և դրան կից տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում են իբր «հունիսի 20-ին ձերբակալված հայ դիվերսանտին», ով ներկայանում է որպես Զավեն Հովհաննեսի Կարապետյան (ծնված 1974 թ.): Տեսանյութում երևում է, որ այդ անձը քաղաքացիական հագուստով է, ում պարզապես հագցրել են մարտական բաճկոն:
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ տեսանյութում ներկայացված անձը զինծառայող չէ.
«Հայկական զինված ուժերը որևէ դիվերսիա չի իրականացրել և որևէ դիվերսանտ կորուստ չունի: Իսկ այդ թատրոնը, որ Ադրբեջանի կողմից որ ներկայացվեց, առաջին անգամ չէ, որ իրականացվում էր»:
Ադրբեջանի ՊՆ-ն նրան ներկայացնում է որպես ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, դիվերսանտ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։