Յուրի Խաչատուրովը մեկնելու է Սերբիա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հունիսի 22-24-ը կայցելի Սերբիայի Հանրապետություն: Սերբական կողմի հրավերով Յուրի Խաչատուրովը կմասնակցի Ալեքսանդր Վուչիչի` Սերբիայի Հանրապետության նախագահի պաշտոնում լիազորությունների ստանձնման արարողությանը: Այցի շրջանակներում նախատեսվում է Խաչատուրովի հանդիպումը Սերբիայի Հանրապետության նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Յուրի Խաչատուրովը 2017 թվականի մայիսի 2-ից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար:
Յուրի Խաչատուրովը 2008-2016 թվականներին եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, իսկ 2016-ի հոկտեմբերին նշանակվել էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Սերբիայում այս տարվա մարտի 30-ին կայացած նախագահական ընտրություններում այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող 47-ամյա Ալեքսանդր Վուչիչը համոզիչ հաղթանակ էր տարել, ստանալով քվեների մոտ 55 տոկոսը: Այդ ընտրություններին մասնակցում էր 11 թեկնածու։