«Առաջնահերթությունը Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացն է»

ԵԽԽՎ օրակարագում ներկայումս առաջնահերթություն է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը, որին նա ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով` նույնիսկ վիճարկելով Էթիկայի հանձնաժողովի որոշումը: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ նրա` կանոնակարգի հարցերով հանձնաժողովը նախաձեռնել է փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի պաշտոնանկության գործընթաց սկսել, և այդ նոր կանոնակարգը պետք է հաստատվի լիագումար նիստում, որից հետո գործընթացի մեկնարկը կտրվի. «Հայկական պատվիրակությունն այս հարցում բազմաթիվ անգամ իր դիրքորոշումն արտահայտել է և որևէ փոփոխություն չկա»:

Ա.Հովհաննիսյանը նշեց, որ կառույցում հայկական պատվիրակության մարտավարությունը դեռ քննարկվելու է, որոշ մոտեցումներ կփոխվեն, որոշները կմնան նույնը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930