Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով երեք անհետ կորածների ողջ են գտնվել:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնի մոտ ծաղիկներից եւ խաղալիքներից բաղկացած հանպատրաստից հուշատեղին տարերայորեն սրտի ձեւ է ընդունել եւ դարձել սրտերի միավորման խորհրդանիշ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ երկրի գլխավոր ընդդիմադիր գործիչ, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի:
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, նախնական տվյալների համաձայն, մարտի 28-ին ավարտված ընտրությունների արդյունքներով ստանում է ընտրողների ձայների գրեթե 92 տոկոսը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Մամուլում ամեն ինչ գրվում է. ամեն օր մենք մի պաշտոն ստանում ենք, մի պաշտոնից ազատվում ենք։ Առ այսօր որևէ այդպիսի հարց ինձ հետ կապված չկա։ Մեր կուսակցության ներկայացուցիչը երեկ հայտարարեց, որ կուսակցությունը չի քննարկում նման խնդիր»։
«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է՝ ավելի ճիշտ կլինի մի փոքր դադար տալ և տեսնել՝ որ ուղղությամբ են ընթանում զարգացումները:
Ռումինիայի Չեռնավոդե քաղաքում վթար է տեղի ունեցել ատոմային էլեկտրակայանում: Մարտի 29-ի առավոտյան ատոմակայանի երկրորդ էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է ազգային էներգետիկական համակարգից:
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը և նախարարների խորհուրդը մեծ ուշադրություն են դարձնում կազմակերպության հավաքական ուժերը և անդամ երկրների ազգային զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելուն:
Խորվաթիայի կառավարությունը մարտի 29-ին միաձայն որոշում է ընդունել Իսրայելից F-16 12 ինքնաթիռ գնել 2,5 մլրդ խորվաթական կունով (486 մլն դոլար)՝ այն մաս-մաս վճարելով 10 տարում:
Պաշտպանական արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության առաջընթացի գերակա ուղղություններից է: Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» ցուցահանդեսի բացմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Դիվանագիտական, նորմալ հայտարարություն էր, որևէ խնդիր չկա այդտեղ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող խմբի անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության մասին, որը վերաբերում է «Սասնա Ծռեր» խմբի գործողություններին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ արդեն այս տարվա հունիսին:
Ռուսաստանի Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված հայերի հոգիների հանգստության համար տեղի հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ:
«Ռոստեխ» պետական կորպորացիայի հոլդինգներն ու ձեռնարկությունները ռուսական զենքի 200-ից ավելի նմուշներ կներկայացնեն ArmHiTec 2018 ցուցահանդեսում, որը մարտի 29-ից մինչեւ 31-ը տեղի է ունենում Երեւանում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսին Ռուսաստան այցի նախապատրաստումը շարունակվում է:
Եգիպտոսում սաստիկ ավազամրրիկ է մոլեգնել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի մասնակցությամբ գագաթնաժողովը կկայանա ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամեձ վայրում:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին համոզված է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Միացյալ Նահանգների Boeing ավիաշինական ընկերությունը ենթարկվել է WannaCry համակարգչային վիրուսի հարձակմանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական գործընթացում կա հետաքրքիր մի օրինաչափություն՝ խորհրդարանի ամեն ընտրությունից հետո հայտնվում է այսպես ասած նոր հաղթող: 2003-ին դա «Արդարություն» դաշինքն էր, 2007-ին՝ «Ժառանգություն»-ը, 2012-ին՝ ՀԱԿ-ը, 2017-ին՝ «Ելք»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը տեւական ժամանակ է՝ իրադարձությունների կիզակետում չէ, բայց պարզվում է՝ այս օրերին գտնվում է Հայաստանում:
Բրիտանական Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ աշխարհի արդեն 28 երկրներ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ն հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ամերիկուհի Ռոզմարի ԴիԿառլոյին նշանակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում:
Քուրդ մարտիկները Սիրիայի հյուսիսում երկու զինված հարձակում են ձեռնարկել թուրքական զորքերի եւ այսպես կոչված Սիրիական ազատ բանակի կազմավորումների վրա:
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի բյուջեից վճարումներ են ստացել «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի հրդեհի զոհերի 21 հարազատներ:
Վենեսուելայում առնվազն 68 մարդ է զոհվել Կարաբոբո հյուսիսային նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, ավելի վաղ կալանավորների խռովություն էր բռնկվել:
Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին պետության ղեկավարի ընտրություններում մեծ տարբերությամբ առաջատարն է երկրի տարածքում մի ամբողջ շարք ընտրատեղամասերում ձայների նախնական հաշվարկից հետո:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում հավաստել են «ռուսական ագրեսիային» համատեղ դիմակայելու կարեւորությունը: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի մամուլի ծառայությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ-ն, որն ապրիլյան, այսպես ասած, որոշումներից առաջ ընտրել է նոր Գերագույն մարմին, հայտարարել է, որ կընդունի ՀՀԿ ներկայացրած վարչապետի որևէ թեկնածուի: