Բաժիններ՝

Եգիպտոսում հրապարակվել են նախագահական ընտրությունների առաջին արդյունքները

Եգիպտոսի գործող նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին պետության ղեկավարի ընտրություններում մեծ տարբերությամբ առաջատարն է  երկրի տարածքում մի ամբողջ շարք ընտրատեղամասերում ձայների նախնական հաշվարկից հետո: Այդ մասին հայտնել է «Youm7» հրատարակության պորտալը:

Թերթի տվյալների համաձայն, որը վկայակոչում է տարածքային ընտրատեղամասերից ստացվող թվերը՝ Աբդել Ֆաթահ աս Սիսին զգալիորեն առաջ է անցել իր մրցակցից՝ ընտրատեղամասերի մեծ մասում հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը: «Նախնական տվյալները, որոնք ստացվել են 5 հազար 934 ընտրատեղամասերից, վկայում են նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի առաջատար դիրքերը, որի օգտին ձայն է տվել 9 միլիոն 200 հազար մարդ, մինչդեռ նրա մրցակից Մուստաֆա Մուսայի օգտին քվեարկել է 250 հազար մարդ»,- գրում է հրատարակությունը: Եգիպտոսի բնակիչները պետության ապագա ղեկավարին ընտրել են երկու թեկնածուներից:

Նախագահի պաշտոնին հավակնում են ներկայիս ղեկավար Աբդել Ֆաթահ աս Սիսին, ինչպես նաեւ քիչ հայտնի քաղաքական գործիչ, «Ալ Գեդ» («Վաղը») կուսակցության առաջնորդ Մուսա Մուստաֆա Մուսան:

Եգիպտոսի նախագահի ընտրություններում ընտրատեղամասերը փակվել են մարտի 28-ին՝ տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին): Ընտրություններին մասնակցության վերաբերյալ ստացվել են ամենահակասական տեղեկությունները: Ընդամենն ընտրացուցակներում նշված է երկրի շուրջ 60 միլիոն քաղաքացի: Սպասվում է, որ քվեարկության արդյունքները կհրապարակվեն ապրիլի 2-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս