Բաժիններ՝

Վենեսուելայում առնվազն 68 մարդ է զոհվել բանտում տեղի ունեցած հրդեհից

Վենեսուելայում առնվազն 68 մարդ է զոհվել Կարաբոբո հյուսիսային նահանգի բանտերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, ավելի վաղ կալանավորների խռովություն էր բռնկվել: Այդ մասին Twitter-ում հայտնել է երկրի գլխավոր դատախազ Թարեք Ուիլյամ Սաաբը:

«Հասարակայնությանը տեղեկացնում ենք, որ Կարաբոբոյի Պետական ոստիկանության բանտում տեղի ունեցած սարսափազդու իրադարձությունների հետեւանքով, որտեղ ենթադրյալ հրդեհից 68 մարդ է զոհվել, մենք չորս դատախազ ենք նշանակել այդ դրամատիկ իրադարձությունների հանգամանքները պարզելու համար»,- գրել է Սաաբը:

Նա ճշտել է, որ, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվածներից 66-ը տղամարդիկ են եւ երկուսը՝ կանայք, որոնք պատժական հիմնարկում էին գտնվում որպես այցելուներ: «Երաշխավորում ենք, որ կանցկացնենք համակողմանի հետաքննություն՝ անհապաղ պարզելու այդ իրադարձությունները, որոնք սգի են մատնել տասնյակ վենեսուելական ընտանիքների»,- գրել է Սաաբը Twitter-ում զետեղված մեկ այլ հաղորդագրության մեջ: Նա խոստացել է բացահայտել ողբերգության մեղավորներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս