
Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն պայմանավորվեցին գագաթնաժողովն անցկացնել ապրիլի 27-ին

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի մասնակցությամբ գագաթնաժողովը կկայանա ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամեձ վայրում: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը ապառազմականացված գոտուց, որտեղ ընթանում են երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների բանակցությունները:
Գործակալության տվյալներով՝ երկու ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Փհանմունջոմ ավանի հարավկորեական կողմում՝ Խաղաղության տանը, ավան, որի միջով անցնում է սահմանը: Բացի այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են ապրիլի 4-ին երկխոսություն անցկացնել աշխատանքային մակարդակով, որի ընթացքում կքննարկվեն գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցերը:
Բանակցություններում հարավկորեական կողմը ներկայացնում է միավորման նախարար Չո Մյուն Գյոնը, որը գլխավորում է հարավկորեական պատվիրակությունը: Փենյանը ներկայացնում է երեք մարդուց բաղակացած պատվիրակությունը, որը գլխավորել է Հայրենիքի խաղաղ միավորման կոմիտեի նախագահ Ռի Սոն Գվոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: