
WannaCry շորթիչ վիրուսը գրոհել է Boeing-ի վրա

Միացյալ Նահանգների Boeing ավիաշինական ընկերությունը ենթարկվել է WannaCry համակարգչային վիրուսի հարձակմանը: Այս մասին հաղորդել է The Seattle Times թերթը:
Ընկերությունում նշել են, որ կարեւոր սարքավորանքը, որն օգտագործվում է ինքնաթիռների արտադրության համար, չի տուժել: Boeing-ի գլխավոր ինժեներ Մայք Վանդերվելի խոսքով՝ երկյուղներ կային, թե վիրուսը կարող է վնաս հասցնել ինքնաթիռային համակարգիչների ծրագրային ապահովմանը, սակայն այդ երկյուղները չափազանցված էին:
Արդյունքում վնասաբեր ծրագրային ապահովումը վնասել է ոչ մեծ քանակությամբ համակարգեր: Հաղորդվում է, որ վիրուսը, որն օգտագործվել է Boeing-ի հաքերական գրոհի համար, եղել է WannaCry-ի նորացված տարբերակը: WannaCry վիրուսն սկսել է ակտիվորեն տարածվել 2017 թվականի մայիսին: Փորձագետների տվյալներով՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ գլոբալ կիբեռգրոհը մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել: