Որտեղ է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը տեւական ժամանակ է՝ իրադարձությունների կիզակետում չէ, բայց պարզվում է՝ այս օրերին գտնվում է Հայաստանում:
Նրա գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արմեն Սարգսյանն այս օրերին զբաղված է ապրիլի 9-ին կայանալիք երդմանակալության արարողության նախապատրաստական աշխատանքներով, իսկ մինչ այդ էլ եղել է Նյու Յորքում, որտեղ ընդունելության է մասնակցել:
Հիշեցնենք, որ 4-րդ նախագահի երդմանակալության արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Ազգային ժողովի հատուկ նիստում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։