
Խորվաթիան F-16 12 կործանիչ է գնում Իսրայելից. Hina

Խորվաթիայի կառավարությունը մարտի 29-ին միաձայն որոշում է ընդունել Իսրայելից F-16 12 ինքնաթիռ գնել 2,5 մլրդ խորվաթական կունով (486 մլն դոլար)՝ այն մաս-մաս վճարելով 10 տարում: Այդ մասին հայտնել է Hina գործակալությունը:
«F-16C/D Barak իսրայելական 12 ինքնաթիռներ գնելու որոշումը Խորվաթիայի զինված ուժերի եւ ռազմական ավիացիայի մարտունակությունը կապահովի առնվազն 25 տարի»,-հայտարարել է հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:
Նրա խոսքով՝ տեխնիկայի արժեքը հաջորդ տասը տարվա ընթացքում կկազմի տարեկան 50 մլն դոլարից ոչ ավելի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: