Բաժիններ՝

Կեմերովոյի առևտրի կենտրոնում 67 անհետ կորածներից երեքին ողջ են գտել

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա առեւտրի կենտրոնի հրդեհի հետեւանքով երեք անհետ կորածների ողջ են գտնվել: Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Հետաքննչական գործողությունների եւ 67 կորածների մասին հայտարարությունների ստուգման օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նրանցից երեքը ողջ մնացածների թվում են»,-«Ինտերֆաքս»-ին ասել է Պետրենկոն:

Այսպիսով՝ ներկայում հետաքննությանը հայտարարություններ են ներկայացված առեւտրաժամանցյաին կենտրոնում հրդեհի հետեւանքով 64 մարդկանց անհետ կորելու եւ նույնքան անձանց զոհվելու վերաբերյալ: Մարտի 28-ին ՌԴ ԱԻՆ-ում հայտնել են, որ իշխանությունները տվյալներ չունեն Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ. զոհերի ընդհանուր թիվը 64 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս