
Կեմերովոյում հրդեհի զոհերի 20-ից ավելի հարազատներ վճարումներ են ստացել

Ռուսաստանի Կեմերովոյի մարզի բյուջեից վճարումներ են ստացել «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի հրդեհի զոհերի 21 հարազատներ: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մարտի 29-ին այս մասին լրագրողներին հայտնել է ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նախագահ Ալեքսեյ Սինիցինը։
«Վճարումներն արդեն ընթանում են: Մարտի 28-ին կատարվել են վճարումներ, եւ 21 մարդ արդեն դրամական միջոցներ է ստացել»,- ասել է նա: Սինիցինը ճշտել է, որ խոսքը վերաբերում է արդեն նահանգապետի հայտարարած վճարումներին՝ յուրաքանչյուր զոհվածի համար 1 միլիոն ռուբլու չափով:
Արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Եվգենի Դեդյուխինի խոսքով՝ մարզի բյուջեից զոհվածների եւ տուժածների ընտանիքներին արդեն վճարվել է 82,5 միլիոն ռուբլի: