
Վթար է տեղի ունեցել Ռումինիայի ատոմակայանում

Ռումինիայի Չեռնավոդե քաղաքում վթար է տեղի ունեցել ատոմային էլեկտրակայանում: Մարտի 29-ի առավոտյան ատոմակայանի երկրորդ էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է ազգային էներգետիկական համակարգից: Չեռնավոդեի ատոմակայանը շարունակում է աշխատել մեկ ռեակտորով: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:
Ատոմակայանի գործարկու Nuclearelectrica ընկերությունը հայտարարել է, որ ատոմակայանի բլոկի կանգնեցումը տեղի է ունեցել դրա էլեկտրական համակարգում ծագած խնդիրների պատճառով, ինչը չի ազդել միջուկային անվտանգության վրա:
Մարտի 25-ին համակարգերից մեկում անսարքության պատճառով կանգնեցվել էր Ռումինիայի ատոմակայանի առաջին բլոկը: Nuclearelectrica-ն հայտարարել է, որ այդ երկու դեպքերը կապված չեն միմյանց հետ: