Բաժիններ՝

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավաստել է մայիսին Մակրոնի այցը Ռուսաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ մայիսին Ռուսաստան այցի նախապատրաստումը շարունակվում է: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մարտի 29-ին այս մասին հայտնել է Ֆրանսիայի Եվրոպայի գործերի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանը՝ ելույթ ունենալով RTL ռադիոկայանի եթերում։

«Ինչպես որ ավելի վաղ հաղորդվել է, այդ այցը նախատեսված է: Սա է իրավիճակն այս պահին»,- ասել է նա: Պատասխանելով Սերգեյ Սկրիպալին առնչվող միջադեպի վերաբերյալ հարցին՝ նախարարը հանդես է եկել այն պնդմամբ, թե «միայն Ռուսաստանն է կարողանում արտադրել «Նովիչոկ» կոչվող գազը»:

«Ուստի չի կարող պատահածի մեկ այլ արժանահավատ բացատրություն լինել, բացի դրան Ռուսաստանի մեղսակցությունից»,- ասել է Լը Դրիանը: «Բայց մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ անկեղծ երկխոսություն վարել, առանց որեւիցե երկիմաստության, խստապահանջ երկխոսություն, եւ մենք Մոսկվայից պահանջում ենք պահպանել միջազգային իրավունքի նորմաները»,- հավելել է նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս