Բաժիններ՝

Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ հունիսին. Asahi

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը կարող է կայանալ արդեն այս տարվա հունիսին: Այդ մասին հայտնել է Asahi ճապոնական թերթը: Նշվում է, որ համապատասխան հարցը քննարկվել է Կորեայի աշխատանքային կուսակցության՝ վերջերս կայացած նիստերից մեկում, կուսակցություն, որի նախագահը Կիմ Չեն Ընն է:

Ճապոնիայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ բարձր մակարդակի հանդիպման անցկացման դեպքում այն առաջինը կդառնա 2011 թվականի դեկտեմբերից ի վեր: Նաեւ, թերթի տվյալներով, ԿԺԴՀ-ն ներկայում դիտարկում է վեցակողմ բանակցությունների բոլոր երկրների հետ առանձին հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը:

Ավելի վաղ Yonhap գործակալությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի մասնակցությամբ գագաթնաժողովը կկայանա ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամեձ վայրում:

Գործակալության տվյալներով՝ երկու ղեկավարների բանակցությունները տեղի կունենան Փհանմունջոմ ավանի հարավկորեական կողմում՝ Խաղաղության տանը, ավան, որի միջով անցնում է սահմանը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս