
Եգիպտոսում սաստիկ ավազամրրիկ է մոլեգնել

Եգիպտոսում սաստիկ ավազամրրիկ է մոլեգնել: Ինչպես հաղորդել է «Մասրաուի» նորությունների պորտալը, տարերքի ամենահուժկու հարվածին են ենթարկվել երկրի հարավային նահանգները՝ Քենան, Ասյութը, Էլ Վադի Էլ Գադիդը, Լուսքորը, Սոհագը եւ Կրամիր ծովը։ Չափազանց վատ տեսանելիության պատճառով ճանապարհային ոստիկանությունը մարտի 28-ին երկրի շատ տարածաշրջաններում փակել է միջքաղաքային արագընթացիկ մայրուղիները: Փակ են նավագահանգիստները Հուրգադայում, Նուվեյբայում եւ հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայում:
Ավազամրրիկներն ուղեկցվում են ուժգին քամիով, որի արագությունը տեղ-տեղ գերազանցում է վայրկյանում 20 մետրը: Դրա պոռթկումները տապալում են էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետեւանքով հարավային նահանգների մի շարք շրջաններ մնացել են առանց լույսի:
Ինչպես հաղորդել է «Ալ Ահրամ»-ը, փոթորիկը խախտել է հանրապետության օդանավակայանների մեծ մասի աշխատանքը, որոնք ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ուղարկումն ու ընդունումը: