ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում քաղաքական հակասություններն են իրեն խանգարել փակել Կուբայի Գուանտանամոյի բանտը, հայտնում է The Independent-ը։
Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազը, որը 1989թ. կատարել էր հայտնի Lambada հիթը, հարձակման զոհ է դարձել, հայտնում է Globo հեռուստաալիքը։
Սիրիայում ամերիկյան ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման պարագլուխներից մեկը, ասվում է Պենտագոնի կայքում։
Կանադայում հունվարի 19-ին մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածը` Քնար Եմենիջյանը: Եմենիջյանը 107 տարեկան էր:
Գերմանիան 2017թ. կավելացնի պաշտպանական ծախսերը 2 մլրդ եվրոյով, սակայն չի կարողանա կատարել ՆԱՏՕ-ի պահանջը՝ ավելացնել ռազմական կարիքների ծախսերը երկրի մինչև 2% ՀՆԱ-ի չափով։
ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբաման հրաժեշտի նամակ է գրել՝ ուղղված ամերիկացիներին։ Նամակի տեքստը հրապարակված է Սպիտակ տան կայքում։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը անհաջողության կմատնվի, իսկ նա կարող է դառնալ բռնապետ։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է ներդրող-միլիարդատեր Ջորջ Սորոսը։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մարդատար ավտոմեքենան մեխ արագությամբ մխրճվել է հետիոտների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, նվազագույնը 20-ը վիրավորվել է։ Տուժածների թվում կան երեխաներ, գրում է The Guardian-ը։
Նյու Յորքում սկսվել է բողոքի զանգվածային ակցիա ընդդեմ ԱՄՆ նորընտիր նախագահի, որը այսօր պետք է պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը։
Հնդկաստանի Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից եւ բռնությունից զերծ պահելու համար, տեղեկացնում է BBC-ն: Ներքին մի քանի չվերթերում առջեւի վեց տեղերը կվերապահվեն կանանց համար: Այս որոշմանը նախորդել են ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հետամտելու մի քանի դեպքեր:
2017 թվականին Հայաստանը կլինի ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների առաջին տասնյակում: Skyscanner զբոսաշրջային ծառայության կանխատեսումներ է իրականացրել և կազմել է ռուս զբոսաշրջիկների ուղևորությունների համար նախընտրելի երկրների թոփ-15 ցուցակն առաջիկա 12 ամիսների կտրվածքով:
Ավստրալահայ քաղաքական գործիչ, գործարար Գլեդիս Բերեջիկլյանը կարող է դառնալ Նոր Ուելս նահանգի վարչապետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պատրաստ է արդար, թափանցիկ պայմաններում մրցակցել այն քաղաքական ուժերի և դաշինքների հետ, որոնց կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին՝ անկախ նրանց ազդեցությունից, կենսագրությունից, գաղափարախոսությունից:
British American Tobaccо-ն (BAT)՝ ծխախոտի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը, պայմանավորվածություն է ձեռք բերել 49,4 մլրդ դոլարով Reynolds American-ի բաժնետոմսերի 57,8 տոկոսը գնելու շուրջ:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հստակ և դիպուկ է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ:
«Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողի հարցին աղմկահարույց էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստ կգումարի հունվարի 26-ին:
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հիմքեր չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը քննարկելու համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիմը իշխանության լինելու վերջին ժամերին անգամ շարունակում է հարվածներ հասցնել Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների հիմքերին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը և ով է գլխավորելու նախընտրական ցուցակը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստն ընդհատվել է, քանի որ վարչության անդամները տարակարծություններ են ունեցել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ:
Տարբեր գերատեսչությունների և ծառայությունների շուրջ 28 հազար աշխատակից կապահովի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության անվտանգությունը, որը տեղի կունենա հունվարի 20-ին:
Եթե խոսենք շատ քիչ թվով, բայց գերակա ճյուղերի մասին, շատերը կընդունեն, որ մեզ համար Հայաստանում կրթությունն այն քիչ ճյուղերից մեկն է, որ կարող է ՀՀ-ն դարձնել տարածաշրջանային և նույնիսկ ավելի լայն մասշտաբով կենտրոն։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը ձևավորել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը:
Ադրբեջանում անչափահասների կողմից ինքնասպանության դեպքերը հաճախակի են դարձել:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը Հրանտ Դինքի գործի շարունակողն է դարձել: Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Trump University-ն իր նախկին տեսքով վաղուց է դադարեցրել գոյությունը, քանի որ գործել է առանց ուսումնական հաստատության թույլատրագրի: Դրանք եղել են գործարարության բնագավառում հաջողության հասնելու ունակությունների ուսուցման յուրատեսակ դասընթացներ:
«Ընդհանուր անվտանգության նկրտումը Թուրքիա-Հայաստան սահմանին տխուր պատկեր է ստեղծում այն մարդկանց համար, որոնք 25 տարի սահմանի բացում են ակնկալում։ Սա անվստահության ևս մեկ առիթ է դառնալու այս հարաբերություններում»,- ասաց Արա Գոչունյանը։
Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը:
Նիստի ընթացքում կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը: