Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը նորից կգլխավորի՞ կուսակցությունը, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ դա կլինի ամենաճիշտ լուծումը, և դա բոլոր ԲՀԿ-ականների ցանկությունն ու պահանջն է. «Այլ կերպ մենք կարծում ենք, որ ընդունելի և ճիշտ չի լինի։ Եվ մեր առաջարկը եղել է պարոն Ծառուկյանին, որ նա նորից գլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»։
Պետդումայի էներգետիկայի հարցով կոմիտեն աջակցել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը, հայտնում է RIA Novosti-ն։
Ամերիկացի լրագրողները Սպիտակ տան լրագրողական թիմի անունից ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին բաց նամակ են ուղարկել, որտեղ քննադատել են նրա դիրքորոշումը ԶԼՄ-ների հետ համագործակցության վերաբերյալ։
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ունենալիս Իրանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու և տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։
Ռուսաստանին անհրաժեշտ է օպերատիվորեն միջոցներ ներդնել նավթագազային նախագծերի ընդլայնման մեջ, որպեսզի բավարարի համաշխարհային պահանջարկը, որը միայն աճելու է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խորհուրդ է տվել Եվրամիությանը չկորցնել սեփական կայացվածության նկատմամբ հավատը, գրում է բրյուսելյան Euobserver ինտերնետ-թերթը։
«Եթե զրոները միավորվում են, ընդամենը զրո է լինում: Եթե կան ռեսուրսներ, սոցիալական բազա, ազդեցության դաշտ ունեցող կուսակցություններ, որոնք կարողանում են միավորվել, ապա կարող են մրցակցել նրանց հետ, որոնց հավակնությունները բավականին իրատեսական են: Բայց 20 տարվա քաղաքական զարգացումների ընթացքում ես լուրջ դաշինք չեմ տեսել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչության զինվորականները լիակատար վերահսկողություն են սահմանել Մոսուլի արևելյան շրջանների նկատմամբ, հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով հրամանատարության հայտարարությանը։
Askanews գործակալության հաղորդմամբ՝ այսօր առավոտյան կենտրոնական Իտալիայում ստորերկրյա ուժեղ ցնցում է տեղի ունեցել։
Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԵԱԿՀ տիրույթում ճգնաժամերի լուծման հարցում, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։
Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 2016 թվականի հանրային կարծիքի հետազոտությունը պարզել է, թե որքանով է համաշխարհային լսարանը տեղյակ Հայաստանի, հայերի և «Ավրորա» մրցանակի մասին:
Բելառուսի ոստիկանության կողմից ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և հնարավոր արտահանձնումն Ադրբեջան լուրջ վտանգ է խոսքի ազատության և մարդու իրավունքների տեսանկյունից: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ԱՄՆ ԿՀՎ-ն առցանց հրապարակել է 775 հազար փաստաթղթեր 13 մլն էջերում, որոնք գաղտազերծվել են Բիլ Քլինթոնի 1995թ. նախագահական հրամանագրով, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականների բոյկոտին, որոնք հայտարարել են, որ չեն մասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը։
Սպիտակ տանը 8 տարի բնակվելուց հետո Բարաք Օբաման կտեղափոխվի Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Կալորամա շրջան, գրում է Telegraph-ը։
«ՕԵԿ-ի դուրս գալն իշխանությունից, ՀՅԴ-ի մտնելը կոալիցիա արդեն բերում է վերախմբավորման էլեկտորատի, որովհետև ՕԵԿ-ը կորցնում է իշխանամետ էլեկտորատի մասը, ՀՅԴ-ն՝ իր ընդդիմադիր էլեկտորատի մասը: ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի դուրս գալը քաղաքական դաշտից բերեց երկրորդ քաղաքական ուժի տրոհմանը, ԲՀԿ-ի ժառանգության վրա միանգամից հավակնեցին մի քանի նորաստեղծ կուսակցություններ՝ պահպանելով կորիզը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի: Մարուքյանի, Օսկանյանի հանդես գալը… խնդիրն այն է, որ քաղաքական թատրոնում տեղերն արդեն զբաղեցված են»:
Լեգենդար դերասան Ջեք Նիքլսոնը, որը հայտնի է իր «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմով, որոշել է ավարտել կինոկարիերան կյանքի 80-րդ տարում, հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով դերասանի ընկերոջը՝ Փիթեր Ֆոնդային։
Լիտվան պլանավորում է 2 մետրանոց ցանկապատ կառուցել ՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալության ռուսական ծառայությունը, հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսյունասը։
Հռոմի մետրոյում տարհանում է տեղի ունենում Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, որի ցնցումները զգացվել են երկրի մայրաքաղաքում, հայտնում է Next Quotidiano-ն։
«Գագիկ Ծառուկյանը հայտնի բարեգործ է, հայտնի գործարար, բայց ինձ համար քաղաքականության մեջ նա ոչ մի բանով իրեն չի դրսևորել: Ոչ միայն Գագիկ Ծառուկյանը կամ որևէ մեկը որևէ բան փոխել չի կարող, եթե մեր ներկայացրած դաշինքը կայանա: Որևէ մեկը, եթե ունի այլ նկատառում, այլ նպատակ, այլ ցանկություն, քան երկիրը քաղաքացիների սեփականությունը դարձնելը, նա արդեն ժամանակավրեպ է: Բարի գալուստ Գագիկ Ծառուկյանին և ցանկացած քաղաքացու. թող գան՝ միանան ինձ: Ժամանակին միացել են ինձ, ու Հայաստանն անկախացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Դավոսի ֆորումի առաջին օրը քննարկման գլխավոր թեմաներ են դարձել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Brexit-ը։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ առաջիկա խորդարանական ընտրություններին ԱԻՄ-ը մասնակցելու է կա՛մ դաշինքով, կա՛մ ընդհանրապես չի մասնակցելու: «Դաշինքների ձևավորման փուլը թևակոխում է եզրափակիչ փուլ։ Այդ հարցում ԱԻՄ-ը հետևողական է եղել։ Հենց սկզբից մենք ազդարարել ենք, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները համազգային, այսինքն՝ վերկուսակցական համախմբում են պահանջում, և ԱԻՄ-ն ընտրություններ կոչվող միջոցառմանը կգնա կամ դաշինքով, կամ չի գնա»,- հայտարարեց նա:
Աստղերը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը փոխարինել են բողոքի ակցիայով, գրում է The Guardian-ը։
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը կմասնակցի ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողության մասնակցության կարգին։
Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները խաթարում են համաշխարհային իրավակարգը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։
Թուրքիայի դատախազությունը 243 զինվորականների ձերբակալելու օրդեր է տվել, հայտնում Reuters գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով՝ նրանց ձերբակալության գործողությունը տեղի է ունենում Թուրքիայի միաժամանակ 54 նահանգներում։
Կանադացի գիտնական Վազրիկ Նազարին Կալիֆոռնիայում ցեցի նոր տեսակ է հայտնաբերել և այն անվանել Neopalpa donaldtrumpi՝ ի պատիվ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է korrespondent.net-ը։
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ֆրանսիայում երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսը, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին, ապտակ է ստացել ընտրողների հետ հանդիպման ժամանակ, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հրապարակելով տեսանյութ։
Իր պաշտոնը լքող Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Ռուսաստանի վարքագիխը ավելի է սահմանափակում Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցության շրջանակը, սակայն ԱՄՆ-ն պետք է որոնի համագործակցության տարբերակներ։