Բաժիններ՝

Մեյը հորդորել է Չինաստանին՝ ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հորդորել է Չինաստանին՝ ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար եւ նշել է Պեկինի հանգուցային դերը Փենյանի սադրանքները կանխելու միջազգային ջանքերում: Այդ մասին հայտնելէReuters գործակալությունը:

«Մենք ցանկանում ենք հավաստիանալ, որ նրանք կդադարեցնեն այդ գործողությունները: Մենք կարծում ենք, որ դա անելու լավագույն միջոցն այն է, որ Չինաստանը ճնշում գործադրի Հյուսիսային Կորեայի վրա»,-գործակալությունը մեջբերել է Ճապոնիա մեկնելու ճանապարհին Մեյի արած հայտարարությունը թղթակիցներին:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թերեզա Մեյը Ճապոնիա կատարելիք իր այցի շրջանակներում կմասնակցի այս երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստին: Նշվում է, որ նման անսովոր առաջարկությունը բրիտանական կողմին արել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն՝ ցանկանալով ցուցադրել երկու պետությունների միասնությունը ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային ծրագրի զարգացման հարցի շուրջ: Սովորաբար Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստերին, բացի վարչապետից, մասնակցում են պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները, ինչպես նաեւ այն գերատեսչությունների ղեկավարները, որոնք կապված են ազգային անվտանգության ապահովման հետ:

Մեյ կդառնա օտարերկրյա պետության երկրորդ ղեկավարը, որը կմասնակցի Ճապոնիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին: Առաջինը 2014 թվականին դարձել է այդ պահին Ավստրալիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Թոնի Աբոտը: Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռվությունը կազմել է 2,7 հազար կիլոմետր:

ԿԺԴՀ-ի իշխանությունները հավաստել են, որ փորձարկել են «Հվասոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Արձակմանը ներկա է եղել նաեւ ինքը՝ Կիմ Չեն Ընը, նշել Է «Յոնհապ» գործակալությունը: ԿԺԴՀ-ի առաջնորդը կարգադրել է այսուհետեւ էլ կատարել Խաղաղ օվկիանոսում ենթադրյալ թիրախների վրա հրթիռների նման արձակումներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս