Բաժիններ՝

Կուբայի ԱԳՆ-ն հայտնել է, որ երկրի բոլոր նավթի մատակարարները ենթարկվում են ԱՄՆ-ի սպառնալիքներին

Բոլոր մատակարարները, որոնք նախկինում նավթ էին բերում Կուբա, այժմ ենթարկվում են ԱՄՆ-ի ահաբեկումերին և սպառնալիքներին, ինչն ազատ առևտրի սկզբունքների խախտում է: Այս մասին հայտարարել է կարիբյան հանրապետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան:

Նա նաև «սուտ» է որակել ավելի վաղ Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի արած այն պնդումը, թե ոչ մի նավթային շրջափակում չկա Կուբայի նկատմամբ:

«Չորս ամսվա ընթացքում Կուբան ստացել է միայն մեկ խմբաքանակ վառելիք։ Մեր բոլոր մատակարարները ենթարկվում են ահաբեկումների և սպառնալիքների, ինչը խախտում է ազատ առևտրի և նավագնացության ազատության սկզբունքները», – գրել է նախարարն իր Telegram ալիքում:

«Մի քանի ժամ առաջ (ԱՄՆ) պետքարտուղարը հայտարարեց, թե Կուբայի դեմ ոչ մի նավթային շրջափակում չկա, – հավելել է Ռոդրիգես Պարիլյան: – Նա պարզապես որոշել է ստել: Նա հակասում է նախագահին և Սպիտակ տան մամուլի քարտուղարին»:

Պարիլյան հիշեցրել է, որ 2026 թ. հունվարի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով սպառնում է բոլոր երկրներին մաքսատուրքերով, եթե նրանք վառելիք արտահանեն Կուբա: Նա նաև հիշեցրել է ԱՄՆ վարչակազմի մայիսի 1-ի նոր հրամանագիրը, որն էներգետիկ հատվածում երկրորդային պատժամիջոցներ է սահմանում այն ​​երկրների նկատմամբ, որոնք մտադիր են վառելիք մատակարարել կղզուն։

Ավելի վաղ Կուբայի իշխանությունները հայտարարել էին, որ հանրապետություն նավթի մատակարարումներ չեն եղել 2025 թ. դեկտեմբերից ի վեր, երբ ԱՄՆ-ն սկսեց արգելափակել վառելիքով նավերի անցումը Վենեսուելայից, որը նախկինում Կուբայի հիմնական նավթի մատակարարն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031