ԱՄՆ-ի կողմից Գերմանիայում հրթիռներ տեղակայելուց հրաժարումը կխախտի ԵՄ ռազմական ծրագրերը. ՆԱՏՕ

ԱՄՆ-ի կողմից Գերմանիայում հեռահար հրթիռների տեղակայման ծրագրից հրաժարումը կարող է խաթարել Եվրոպայի ռազմական ծրագրերը Ռուսաստանի նկատմամբ, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի անանուն ներկայացուցիչներին։

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Վաշինգտոնը՝ Գերմանիայում ամերիկյան զորախմբի կրճատման շրջանակում, վերանայում է այնտեղ հեռահար զինատեսակներով զինված գումարտակ տեղակայելու ծրագրերը։ Խոսքը, մասնավորապես, Tomahawk հրթիռների մասին է։

«Դոնալդ Թրամփի որոշումը՝ չեղարկել Գերմանիայում հեռահար հրթիռների նախատեսված տեղակայումը, բացահայտել է Եվրոպայի զսպման միջոցների լուրջ պակասը (Մոսկվայի նկատմամբ- խմբ.)»,- նշվում է հոդվածում։

Նյութի հեղինակները հավելում են, որ եվրոպական երկրների զինանոցում առկա Taurus և Storm Shadow հրթիռներն ունեն ավելի փոքր գործողության շառավիղ, իսկ դրանց պաշարները սահմանափակ են։ Սպասվում է, որ նոր հեռահար զինատեսակների մշակումը շոշափելի արդյունք կտա ոչ շուտ, քան 2030-ականներին։

«Այս անհամամասնությունը սահմանափակում է Եվրոպայի՝ Ռուսաստանին զսպելու հնարավորությունները <…> և բարդացնում ռազմական պլանավորումը»,- FT-ի հետ զրույցում նշել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031