Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմի ավարտին ուղղված հուշագրի ստորագրմանը. ԶԼՄ-ներ

Սպիտակ տունը կարծում է, որ մոտ է Իրանի հետ 1-էջանոց փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրի։

Նշվում է, որ հուշագիրն ուղղված կլինի պատերազմի դադարեցմանը և կսահմանի միջուկային խնդրի շուրջ ավելի մանրամասն բանակցությունների շրջանակը։ ԱՄՆ-ն սպասում է կարևոր կետերի շուրջ Իրանի պատասխանին առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Լրատվամիջոցը նշում է, որ ի թիվս այլ դրույթների՝ համաձայնությունը կներառի Իրանի կողմից ուրանի հարստացման մորատորիումի պահպանում, ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերացում և իրանական միլիարդավոր դոլար սառեցված ակտիվների ապասառեցում։ Բացի այդ, երկու կողմերը կվերացնեն Հորմուզի նեղուցով տարանցման սահմանափակումները։

Վկայակոչելով պակիստանցի միջնորդի, որը տեղյակ է բանակցություններից, Reuters գործակալությունը նույնպես նշում է, որ ԱՄՆ-ն և Իրանը շուտով կհամաձայնեցնեն պատերազմի ավարտի շուրջ 1-էջանոց հուշագիրը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցնում է Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողությունը, քանի որ Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031