Բաժիններ՝

ԵՄ անդամակցության բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան. Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, դիմելով Բրյուսելում ԵՄ դեսպանների ամենամյա կոնֆերանսին, նշել է, որ Թուրքիան իր կատարած քայլերով հեռանում է Եվրոպայից: Այս մասին հայտնում է NewEurope-ը:

Բացի այդ, Յունկերը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է խուսափի «թակարդի մեջ ընկնելուց» և այն, որ անդամակցության բանակցությունների ձախողման «ամբողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան»:

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները «շատ բարդ փուլում են»:

Իսկ ավելի վաղ, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը նշել էր, որ «այնքան ժամանակ, մինչև Թուրքիան կառավարում է Էրդողանը, այն երբեք չի միանա Եվրամիությանը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս