««Հարվի» փոթորկի հետևանքների վերացումն ԱՄՆ-ի վրա ռեկորդային գումար կնստի». Թրամփ
Տեխասի նահանգում «Հարվի» առեւադարձային փոթորկի հետեւանքների վերացումն ԱՄՆ-ի բյուջեի վրա ռեկորդային գումար կնստի երկրի ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Հավանաբար, մեր երկրի պատմության մեջ երբեք ոչ մի այսքան թանկ արժեցող բան չի եղել, մենք երբեք ոչ մի այսքան պատմական բան չենք արել այսքան ավերիչ, այսքան դաժան հանգամանքներում, որքան «Հարվի» փոթորիկը»,- նշել է պետության ղեկավարն Օսթին քաղաքում (Տեխասի նահանգ) իշխանությունների եւ փրկարարների հետ կայացած հանդիպմանը:
Ստույգ գումարը, որն իշխանությունները կծախսեն տարերքի հարվածի հետեւանքների վերացման համար, Սպիտակ տան ղեկավարը չի հայտնել: Ինչպես ասված է երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հայտարարության մեջ, տարահանման մասին կարգադրություն է ստացել 1,7 միլիոն մարդ:
«Հարվի» փոթորկի հետեւանքները Տեխասում, Լուիզիանայում եւ երկրի այլ մասերում կզգացվեն երկար ամիսների եւ հետագա տարիների ընթացքում: Այս պահին 1,7 միլիոն մարդ կարգադրություն է ստացել լքել տունը»,- նշված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: