Մերցն իրական դաշնակիցներ չունի. լրատվամիջոցներ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ունի բազմաթիվ խորհրդականներ, սակայն նրանց թվում իրական դաշնակիցներ չկան, գրում է Politico-ն՝ հղում անելով գերմանացի առաջնորդին նախկինում մոտ կանգնած աղբյուրներին։

«Ձևավորվել է կառավարական ապարատ, որը լի է խորհրդականներով, բայց զրկված է իրական դաշնակիցներից»,- նշվում է պարբերականի նյութում։

Ըստ Politico-ի՝ Մերցը իր մերձավոր գործընկերների հետ չի վերաբերվում այնպես, ինչպես, օրինակ, Գերմանիայի նախկին կանցլեր Անգրլա Մերկելը։ Եթե Մերկելի ամենամոտ թիմակիցները նրա հետ աշխատել են ավելի քան երեք տասնամյակ, ապա Մերցի հիմնական անձնական օգնականն ու վստահված անձը, պարբերականի տվյալներով, լքել է կանցլերի գրասենյակը արդեն 11 շաբաթ անց։

«Մերցը ակնկալում է հավատարմություն, բայց ինքն այդ նույնով չի պատասխանում»,- նշել է պարբերականի մեկ այլ զրուցակից, որը նախկինում եղել է կանցլերի վստահված անձը։

Հրապարակման համաձայն՝ Մերցը չունի այնպիսի կողմնակիցներ, որոնք նրա հետ միասին կպայքարեն իր խոստացած քաղաքական փոփոխությունների համար։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ կանցլերը մեծ ինքնավստահություն ունի, սակայն միևնույն ժամանակ զարմանալիորեն ենթակա է արտաքին ազդեցության։

Ավելի վաղ անցկացված հարցումը, որը իրականացրել է Forsa ինստիտուտը՝ RTL և ntv հեռուստաալիքների համար, ցույց է տվել, որ կանցլերից գերմանացիների դժգոհության մակարդակը հասել է ռեկորդային 78%-ի՝ գերազանցելով անգամ նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի ցուցանիշները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031