Բաժիններ՝

Գաբրիելը Թիլերսոնին նախազգուշացրել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «սառցային շրջանի» մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն օգոստոսի 29-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ կայացած բանակցություններում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին նախազգուշացրել է Մոսկվայի հետ հարաբերություններում քաղաքականության խստացման կործանարարության մասին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«Մենք՝ եվրոպացիներս, անհանգստացած ենք Եվրոպայի համար նման քայլի (ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանման) անկանխատեսելի հետեւանքներից: Մենք չենք ցանկանում լիովին վերացնել մեր գործարար կապերը Ռուսաստանի հետ, հատկապես Էներգետիկայի ոլորտում»,- ասել է Գաբրիելը:

Նա անհանգստություն է հայտնել այն բանի պատճառով, որ նոր պատժամիջոցները «կհանգեցնեն սառցային շրջանի ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ ՌԴ-ի հարաբերություններում»: Գաբրիելը նշել է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների բարելավման համար ելակետ կարող է դառնալ երկրաժամկետ հրադադարն Ուկրաինայի արեւելքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս