«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Մայքլ Քերրիկին պահել գլխավոր մարզչի պաշտոնում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Մայքլ Քերրիկին կառաջարկի դառնալ թիմի մշտական գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նա դեռևս չի քննարկել իր ապագան ակումբի ղեկավարության հետ, սակայն աղբյուրները նշում են, որ մարզական տնօրեն Ջեյսոն Ուիլքոքսն ու գործադիր տնօրեն Օմար Բերրադան տպավորված են նրա կատարած աշխատանքով։
Քերրիկի նշանակվելուց հետո թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 14 խաղերից հաղթել է 10-ում և վաղաժամ ապահովել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նաև գիտի, որ Քերրիկը ունի խաղացողների և հանդերձարանի աջակցությունը, ուստի ակնկալվում է, որ Չեմպիոնների լիգա վերադարձը պաշտոնապես հաստատելուց հետո նրան կառաջարկվի երկարաժամկետ պայմանագիր։



