Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեց ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումները եւ դրանք սպառնալիք ճանաչել աշխարհի բոլոր երկրների համար: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշվում է կոնսենսուսով հավանության արժանացած փաստաթղթում, Անվտանգության խորհուրդը դատապարտում է բալիստիկ հրթիռի արձակումը, որը կատարվել է լույս օգոստոսի 29-ի գիշերը, ինչպես եւ հրթիռների բազմաթիվ արձակումները, որոնք իրականացվել են օգոստոսի 25-ին:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «պահանջում է, որ ԿԺԴՀ-ն անհապաղ դադարեցնի այն գործողությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար», ինչպես նաեւ կատարի ավելի վաղ ընդունված բանաձեւերը:

Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռվությունը կազմել է 2,7 հազար կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս