Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկումը համարել է Գուամին հարվածելու «նախերգանքը»

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումը համարել է Փենյանի կողմից Միացյալ Նահանգների Գուամ կղզուն, որը գտնվում է Խաղաղ օգկիանոսում, հարված հասցնելու «նախերգանքը»: Օգոստոսի 30-ին այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նաեւ ԿԺԴՀ-ի իշխանությունները հավաստել են, որ օգոստոսի 29-ին փորձարկել են «Հվասոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ: Արձակմանը ներկա է եղել նաեւ ինքը՝ Կիմ Չեն Ընը, նշել է «Յոնհապ» գործակալությունը:

ԿԺԴՀ-ի առաջնորդը կարգադրել է այսուհետեւ էլ կատարել Խաղաղ օվկիանոսում ենթադրյալ թիրախների վրա հրթիռների նման արձակումներ:

KCNA գործակալությունը նաեւ նշել է, որ բալիստիկ հրթիռի արձակումը ԿԺԴՀ-ի պատասխանն էր ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից անցկացվող Ulchi – Freedom Guardian համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններին: Օգոստոսի լույս 29-ի գիշերը ԿԺԴՀ-ն արձակել է հրթիռ, որը, թռչելով Ճապոնիայի տարածքի վրայով, ընկել է Հոկայդո կղզուց 1180 կիլոմետր հեռավորության վրա: Թռիչքի ընդհանուր հեռվությունը կազմել է 2,7 հազար կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս