«Արսենալը» կրկնել է 55 տարվա վաղեմության ակումբային ռեկորդը
Լոնդոնի «Արսենալը» նվազագույն 1:0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի կիսաեզրափակիչ պատասխան խաղում և դուրս եկավ եզրափակիչ՝ միաժամանակ սահմանելով XXI դարի իր լավագույն արդյունքը հաղթանակների քանակով։
Ինչպես հայտնում է Opta Sports-ը, «Արսենալը» ընթացիկ մրցաշրջանում արդեն գրանցել է 41 հաղթանակ։ Սա ակումբի լավագույն ցուցանիշն է XXI դարում և միաժամանակ կրկնում է պատմական ռեկորդը, որը նախորդ անգամ գրանցվել էր 1970/1971 մրցաշրջանում, երբ թիմը դարձել էր Անգլիայի չեմպիոն և նվաճել Անգլիայի գավաթը։
Հիշեցնենք, որ «Արսենալը» զբաղեցնում է առաջին տեղը Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 35 խաղից հետո ակտիվում ունենալով 76 միավոր։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթին» է՝ 34 խաղից 71 միավորով։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Արսենալը» կհանդիպի ՊՍԺ – «Բավարիա» զույգի հաղթողին, որոնց միջև առաջին խաղն ավարտվել էր 5:4 հաշվով՝ ֆրանսիական թիմի օգտին։



