Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
«Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշել ենք օրերս Երևանում անցկացված ԵՔՀ գագաթնաժողովի և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի կարևորությունն ու ընդգծել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խրախուսանքի խոսքերն ուղղված եվրոպական ընկերություններին Հայաստանում ներդրումներ անելու հետ կապված:
Զրուցակցիս հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակը»,–«Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հանդիպումնից մանրամասներ է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարը։



