
Տեխասում տեղացած անձրևների քանակը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի մայրցամաքային մասում

Տեխասի նահանգի քաղաքներից մեկում, որտեղով անցել է «Հարվի» փոթորիկը, տեղացած անձրեւների քանակը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի մայրցամաքային մասում: Օգոստոսի 29-ին այս մասին հայտնել է երկրի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ մասնագետներն արձանագրել են, որ Մոնտ Բելվյու քաղաքի ջրանցքներից մեկում տեղումների քանակն օգոստոսի 29-ի կեսօրին հասել է 1320 միլիմետրի: Դա երկրի մայրցամաքային մասում ամենաբարձր ցուցանիշն է նման դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Դրա հետ մեկտեղ Հավայան կղզիներում գրանցված ռեկորդը, որտեղ 1950 թվականին մոլեգնել էր «Հիքի» արեւադարձային ցիկլոնը, մինչ օրս գերազանցված չէ: Այնտեղ բնակավայրերից մեկում այն ժամանակ տեղացել էր 1330 միլիմետր անձրեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP