Անթալիայում զբոսաշրջիկների գրեթե կեսը ռուսաստանցիներ են
Այս տարի Թուրքիայի Անթալիայի նահանգում ճանապարհորդների ընդհանուր հոսքում ռուսաստանցիների բաժինը հասել է 39 տոկոսի: Այս տեղեկատվությունն հրապարակել էՌուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOP)։
2017 թվականի ամռան վերջին ամսվա կեսի դրությամբ ՌԴ-ից Անթալիա են այցելել 2,35 մլն հանգստացողներ: Սա ավելին է, քան 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշները, եւ գրեթե հավասար՝ 2014 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշներին:
Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա յոթուկես ամսվա ընթացքում թուրքական առողջարանային տարածաշրջանն ընդունել է վեց միլիոնից ավելի արտասահմանցի հյուրերի: 2016 թվականի նույն ժամանակաշրջանում Անթալիայում հանգստացել են 3,38 մլն ճանապարհորդներ (ավելացումը գրեթե կրկնակի է):
Միեւնույն ժամանակ շարունակում է նվազել Եվրոպայից զբոսաշրջիկների հոսքը Թուրքիայի այդ նահանգ: Անթալիայի օդանավակայանի տվյալներով՝ օգոստոսի 12-ին բացարձակ ռեկորդ է գրանցվել, երբ օդանավակայանն ընդունել է 70,45 հազար ուղեւորների: Օրական միջին հաշվով այստեղ են ժամանում մոտավորապես 60 հազար ճանապարհորդներ: