Արտադրվել է Թուրքիայի 1-ին անօդաչու ուղղաթիռը՝ ALPİN-ը
Թուրքական «Pacific Technology» ընկերության կողմից արտադրվել է Թուրքիայի առաջին անօդաչու ուղղաթիռը՝ «ALPİN»-ը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այն անհրաժեշտության դեպքում արձակում է կամիկաձե (մահապարտ) անօդաչու թռչող սարքեր։ Ներկայումս կարող է տեղափոխել 200 կգ բեռ, բայց աշխատանքներ են տարվում, որպեսզի բեռնատարողությունը հասցվի 500 կգ-ի, ապա նաև՝ 1 տոննայի։
«Pacific Technology» ընկերության գործադիր տնօրեն Այքութ Ֆերահը նշել է, որ բենզինային շարժիչով աշխատող ուղղաթիռն իր ներկայիս տեսքով հարմար չէ ռազմածովային հարթակների համար և նախաձեռնվել են որոշ փոփոխություններ, որով նրան հնարավորություն կտրվի թռիչք ու վայրէջք կատարել տարբեր ռազմանավերից, այդ թվում՝ «TCG Anadolu» նավից։
Ըստ տնօրենի՝ դա տեղի կունենա այն դեպքում, երբ բենզինային շարժիչից անցում կարվի դիզելային շարժիչի։ Այդ փոփոխությունները կլինեն 6 ամսվա ընթացքում։



