Բաժիններ՝

Հյուսթոնում ավելի քան 13 հազար մարդ են փրկել ջրհեղեղից

Իշխանություններg ավելի քան 13 հազար մարդ են փրկել ջրհեղեղից Հյուսթոնում եւ Տեխասի նահանգի հարավարեւելյան մասի քաղաքներում: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Այսպես, Հյուսթոնի ոստիկանապետ Արթ Ասեվեդոն հայտարարել է, որ ոստիակնները հեղեղված տներից դուրս են բերել 4,1 հազար մարդու: Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Սեմուել Փենյան, Հարիսի օկրուգում շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Փարիսա Սաֆարզադեն եւ ԱՄՆ-ի առափնյա պահպանության ներկայացուցիչ Մայք Հարթը հայտնել են այս հիմնարկություններից յուրաքանչյուրում երեք հազար փրկվածների մասին:

Հյուսթոնը՝ ԱՄՆ-ի՝ բնակչության թվաքանակով չորրորդ գերքաղաքը (ավելի քան 6,5 մլն բնակիչ), հեղեղումների է ենթարկվել «Հարվի» փոթորկի պատճառով: Այն ԱՄՆ-ի ծովափին հարվածել է օգոստոսի լույս 26-ի գիշերը: «Հարվին» դարձել է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս