Բաժիններ՝

Իրանն առաջինը չի չեղարկի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը. Ռոուհանի

Թեհրանն առաջինը չի չեղարկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կառավարության ձեւավորումից հետո տված առաջին հեռուստահարցազրույցում:

«Իրանն առաջինը չի չեղարկի միջուկային գործարքը,- նրա խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:- Բայց մենք կհակազդենք մյուս կողմերի խախտումներին»:

Մեկնաբանելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների կողմից Իրանի միջուկային ծրագրի ստուգում անցկացնելու ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի կոչը, որը կասկածի տակ է առել միջուկային գործարքի կարեւորությունը, նախագահը, ինչպես հայտնել է Pars Today իրանական տեղեկատվական պորտալը, նշել է, թե «քիչ հավանական է, որ ՄԱԳԱՏԷ-ն մեր օբյեկտներում ստուգումներ անցկացնելու հարցում ենթարկվի ԱՄՆ-ի ճնշմանը»: Բացի այդ, ինչպես ընդգծել է Ռոուհանին, «Էմբարգոյի նախկին ռեժիմին վերադարձը բացավառված է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս